Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 17:07

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են շուրջ հինգ տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն ծրագրերը: ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: