
Արմինֆո. Չարժե ակնկալել նավթի գների վերադարձ նախկին մակարդակին՝ ամենամոտ ժամանակներս։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել Հորմուզի ջրանցքով անցնող լցանավերի թվի և ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարների կրճատման վրա՝ 700 մլն-ից մինչև 300 մլն բարել (2026թ. օգոստոսի վերջի/սեպտեմբերի սկզբի դրությամբ-խմբ.)։
Խոսելով Հայաստանում սպառողական գների վրաազդեցության մասին՝ Գալստյանը նշել է, որ բենզինի սպառման տեսակարար կշիռը կազմում է շուրջ 5% սպառողական զամբյուղում, եւ, ընդ որում, դիտվում է գների աճ: "Այսինքն, բազմապատկելով 5% գնի փոփոխությամբ, դուք կստանաք գնաճ։ Այժմ գինն էական է՝ այն հասել է 580-600 դրամի մեկ լիտրի դիմաց, ինչն էապես տարբերվում է նրանից, ինչ եղել է, նույնիսկ, ամիսներ առաջ։ Բայց դա էական գործոն է", - նշել է ԿԲ ղեկավարը:
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, բենզինն ու դիզվառելիքը տարեկան կտրվածքով (2026թ. օգոստոսին՝ 2025թ. օգոստոսի համեմատ) թանկացել են, համապատասխանաբար, 11,7%-ով և 25%-ով, մինչդեռ, մեկ տարի առաջ նկատվում էր բենզինի 2,9% և դիզվառելիքի 2,4% գնանկում։ Հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) թանկացել են տարեկան 23,6% - ով։