Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026 13:14
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմ ունեցող այն երկրների շարքում է, որտեղ այս ամառ հյուրանոցներում կեցության գները զգալիորեն թանկացել են

Հայաստանը ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմ ունեցող այն երկրների շարքում է, որտեղ այս ամառ հյուրանոցներում կեցության գները զգալիորեն թանկացել են

ԱրմԻնֆո.  Հայաստանն այն երկրների թվում է, որոնք ռուսաստանցիների համար առանց վիզայի են, և որտեղ այս ամռանը հյուրանոցներում բնակվելու գները զգալիորեն թանկացել են։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Յանդեքս Ճամփորդություններ» ծառայության մամուլի ծառայությունից։

 

Աղբյուրի համաձայն՝ նախորդ ամռան համեմատ Հայաստանի հյուրանոցները թանկացել են 12%-ով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։

Առանց վիզայի երկրների շարքում այս ամռանը ամենից շատ՝ 14%-ով, թանկացել են Վիետնամի հյուրանոցները։  «Յանդեքս Ճամփորդություններ» ծառայության տվյալներով՝ Վիետնամի հյուրանոցներում մեկ գիշերը միջինում կարժենա 8,4 հազար ռուբլի, ինչը 14%-ով ավելի է, քան նախորդ տարվա ամռանը։ «Ենթադրում ենք, որ Վիետնամի հյուրանոցներում տեղավորման միջին գնի աճը կապված է զբոսաշրջիկների կողմից ավելի բարձր մակարդակի հյուրանոցների ընտրության հետ։  Օրինակ՝ հուլիսին հինգաստղանի հյուրանոցների մասնաբաժինը ամրագրումներում շատ նկատելիորեն աճել է՝ 48,3%-ից հասնելով 61,9%-ի։ Դա հնարավոր է դարձել ուղիղ փոխադրումների ավելի մեծ թվով տարբերակների ի հայտ գալու շնորհիվ (չարտերային չվերթների թիվն այս տարի ավելացել է), ինչպես նաև առանց վիզայի Չինաստանի տարածքով բյուջետային տրանզիտային թռիչքների տարբերակների ընդլայնման արդյունքում։ Զբոսաշրջիկները, խնայելով թռիչքի վրա, ընտրում են ավելի հարմարավետ կացություն», - բացատրել են АТОР-ում։

Բացի Վիետնամից և Հայաստանից, թանկացել են նաև Ղազախստանի (+13%՝ նախորդ ամռան համեմատ, մինչև 9,2 հազար ռուբլի մեկ գիշերվա համար), Չինաստանի (+9%, մինչև 10 հազար ռուբլի), Եգիպտոսի (+8%, մինչև 11,4 հազար ռուբլի) և Բելառուսի (+8%, մինչև 10,3 հազար ռուբլի) հյուրանոցները, հաշվարկել են «Յանդեքս Ճամփորդություններ»-ում։