
ԱրմԻնֆո. Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով Հորդանանի ազգային էլեկտրական ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն, դոկտոր Սուֆյան Ալ-Բատայնեի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի հանդիպման արդյունքներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանանում ընթացող էներգետիկ անցման գործընթացներին և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված միջոցառումներին։
Կողմերն ընդգծել են փորձի փոխանակման և տվյալ ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների որոնման կարևորությունը։
Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով քննարկումներն ու համատեղ աշխատանքը։
Նախարարի տեղակալը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և համագործակցության զարգացման կարևորությունը։ Նա ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրվածությունը Հայաստանում էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ։