
ԱրմԻնֆո. Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը 2026թ. հունվար-հուլիսին հասել է տարեկան էական՝ 2,6 անգամ աճի (նախորդ տարվա 5,5%-անոց անկումից հետո)՝ կազմելով $1.9 մլրդ։ Միաժամանակ, ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքն աճել է 25,1%-ով (գրեթե նույնքան, որքան նախորդ տարի՝ 25,9%)՝ հասնելով $482.1 մլն-ի։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում նվազել է մինչև 26% (նախորդ տարի 40%-ից 54% աճելուց հետո)։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։
Ներհոսքի և արտահոսքի կտրվածքով՝ բոլոր երկրներից փոխանցումների տարեկան դինամիկան հետևյալն է. ներհոսքի աճն արագացել է 9,3%-ից մինչև 36%, իսկ արտահոսքը, ընդհակառակը, դանդաղել է 14,2%-ից մինչև 1,3%։ Արդյունքում, 2026թ. հունվար-հուլիսին ներհոսքի ծավալը հասել է $4.5 մլրդ-ի (այդ թվում՝ $767.1 մլն՝ ոչ առևտրային բնույթի), իսկ արտահոսքինը՝ $2.6 մլրդ-ի (այդ թվում՝ $285 մլն՝ ոչ առևտրային բնույթի)։ Ընդ որում, ոչ առևտրային բնույթի փոխանցումների ներհոսքի աճն արագացել է 13,2%-ից մինչև 20,2%, իսկ արտահոսքը 2%-անոց անկումից անցել է 12,6%-անոց աճի։
Աղբյուրի համաձայն՝ փոխանցումների ամենամեծ ծավալը շարունակում է Հայաստան մուտք գործել Ռուսաստանից ($3.1 մլրդ), իսկ արտահոսքը տեղի է ունենում ԱՄՆ և ԱՄԷ ուղղություններով (ընդհանուր՝ $772 մլն)։ Միաժամանակ, եվրոպական երկրներից փոխանցումների ներհոսքը զգալիորեն ակտիվացել է, սակայն ծավալով առաջատարների հնգյակում են հայտնվել Մեծ Բրիտանիան և Գերմանիան (ընդհանուր՝ ավելի քան $185 մլն)։
Այսպես, Ռուսաստանից փոխանցումների առաջատար ներհոսքը հունվար-հուլիսին կազմել է $3.1 մլրդ (տարեկան աճն արագացել է 7,8%-ից մինչև 46,6%), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ $468.3 մլն (տարեկան աճի արագացմամբ՝ 2%-ից մինչև 18,2%), երրորդում՝ ԱՄԷ-ն՝ $117.5 մլն (տարեկան դինամիկան 16,6%-անոց անկումից անցել է 2 անգամ աճի), չորրորդում՝ Մեծ Բրիտանիան՝ $116.3 մլն (տարեկան դինամիկան 2,5 անգամ աճից շրջվել է դեպի 5,3%-անոց անկում), իսկ հինգերորդում՝ Գերմանիան՝ $68.6 մլն (տարեկան աճն արագացել է 6,2%-ից մինչև 26%)։
Հայաստանից փոխանցումների արտահոսքի առաջատարը ԱՄՆ-ն է՝ $408.7 մլն (տարեկան աճն արագացել է 7,1%-ից մինչև 20,4%), երկրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ $363.3 մլն (տարեկան անկումն արագացել է 3,2%-ից մինչև 4,6%), երրորդում՝ Ռուսաստանը
- $337.6 մլն (տարեկան դինամիկան 20,1%-անոց աճից շրջվել է դեպի 19,5%-անոց անկում), չորրորդում՝ Շվեյցարիան՝ $221.8 մլն (տարեկան դինամիկան 2,5 անգամ աճից շրջվել է դեպի 42,7%-անոց անկում), իսկ հինգերորդում՝ Իսպանիան՝ $120.6 մլն (տարեկան աճը դանդաղել է 29,7%-ից մինչև 11%)։
Ռուսաստանի մասնաբաժինը ներհոսքում տարվա ընթացքում աճել է 64%-ից մինչև 69%, իսկ արտահոսքում նվազել է 16%-ից մինչև 13%։ ԱՄՆ-ի մասնաբաժինը ներհոսքում նվազել է 12%-ից մինչև 10%, իսկ արտահոսքում աճել՝ 13%-ից մինչև 16%։ Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը ներհոսքում նվազել է 4%-ից մինչև 3%, միաժամանակ արտահոսքում պահպանվելով 4%-ի մակարդակում։
ԱՄԷ-ի մասնաբաժինը ներհոսքում աճել է 2%-ից մինչև 3%, իսկ արտահոսքում շարունակել է նվազել՝ 15%-ից մինչև 14%։ Գերմանիային է բաժին ընկնում ներհոսքի 2%-ը, իսկ արտահոսքի՝ 3%-ը։ Շվեյցարիայի մասնաբաժինը ներհոսքում կրճատվել է 2%-ից մինչև 1%, իսկ արտահոսքում նվազել է ավելի նկատելի՝ 15%-ից մինչև 9%։ Իսպանիայի մասնաբաժինը ներհոսքում կազմում է 1%, իսկ արտահոսքում աճել է 4%-ից մինչև 5%։
Հատկանշական է, որ փոխանցումների ներհոսքի ամենաբարձր աճը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ (2,4 անգամ), սակայն դրանց ծավալը զգալիորեն զիջում է առաջատարների ցուցանիշներին։ Իսկ Հայաստանից փոխանցումների արտահոսքի ամենամեծ աճը գրանցվել է Իռլանդիայի, Սինգապուրի, Հոնկոնգի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի և Վրաստանի ուղղություններով (2,6-1,5 անգամ), և դրանցից ծավալով առաջատարների հնգյակին մոտ են Վրաստանն ու Ֆրանսիան։ Ոչ առևտրային բնույթի փոխանցումների ներհոսքի մասով ամենամեծ աճն արձանագրել են Լիխտենշտեյնը, Լատվիան և Սինգապուրը (4,1-2,2 անգամ), իսկ դրանց արտահոսքի մասով՝ Լիխտենշտեյնը, Սինգապուրը, Իտալիան և Մեծ Բրիտանիան (45-1,5 անգամ), որոնցից միայն Մեծ Բրիտանիանն է ծավալով առաջատարների հնգյակում։
Նշենք, որ 2025 թվականին բոլոր երկրներից Հայաստան փոխանցումների ներհոսքը կազմել է $5.98 մլրդ (այդ թվում՝ $1.2 մլրդ՝ ոչ առևտրային բնույթի), իսկ արտահոսքը՝ $4.3 մլրդ (այդ թվում՝ $452.8 մլն՝ ոչ առևտրային բնույթի), ընդ որում առաջինի աճը պահպանվել է 2,4%-ի մակարդակում, իսկ երկրորդի աճը դանդաղել է 7%-ից մինչև լճացում՝ 0,3%։ Արդյունքում, 2025 թվականին Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքի դինամիկան 9%-անոց անկումից անցել է 8,6%-անոց աճի՝ գերազանցելով $1.6 մլրդ-ը։ Ընդ որում, ոչ առևտրային բնույթի փոխանցումները, նույնպես զուտ ներհոսքի տարեկան միտումը 35%-անոց անկումից շրջելով դեպի 25%-անոց աճ, հասել են $714.1 մլն-ի։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում 2025 թվականին աճել է 38%-ից մինչև 44% (2023թ. 53%-ի և 2022թ. 67%-ի դիմաց)։
Ռուսաստանի մասնաբաժինը ներհոսքում 2025 թվականի ընթացքում չի փոխվել՝ 65%, իսկ արտահոսքում փոքր-ինչ աճել է՝ 16%-ից մինչև 17%։ ԱՄԷ-ի մասնաբաժինը ներհոսքում պահպանվել է 2%-ի մակարդակում, իսկ արտահոսքում նվազել է 20%-ից մինչև 15%։ ԱՄՆ-ի մասնաբաժինը և՛ ներհոսքում, և՛ արտահոսքում 2025 թվականին չի փոխվել՝ համապատասխանաբար 12% և 14%։ Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը ներհոսքում տարվա ընթացքում աճել է 2%-ից մինչև 3%՝ արտահոսքում պահպանվելով 4%-ի մակարդակում, իսկ Շվեյցարիայի մասնաբաժինը արտահոսքում աճել է 11%-ից մինչև 12%՝ ներհոսքում պահպանվելով 2%-ի մակարդակում։