
Արմինֆո. Սահմանային ենթակառուցվածքների արդիականացում, ջրամբարաշինություն և թափոնների կառավարում․ այս ուղղություններն էին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակության հանդիպման առանցքում։
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցությունը, դրանց տեխնիկատնտեսական ուսումնասիրություններն ու հետագա ֆինանսավորումը։
Նախարարը շնորհավորել է ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարներին։ Բանկի ներկայացուցիչները վերահաստատել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ու Կառավարության բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։