
Արմինֆո. ՀՀ կառավարության ռազմավարական ներդրումային առաջնահերթություններն ու ուղղությունները քննարկման առարկա էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալկետտիի միջև:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մի շարք նախագծերին մասնակցության հետ կապված հարցեր: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման վերաբերյալ: Կողմերը շեշտեցին փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության և ներառականության բարձրացմանն ուղղված ծրագրի կարևորությունը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից փոքր բիզնեսի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես՝ դրամաշնորհային, վարկային և խորհրդատվական ծրագրերի իրականացման գործում, որոնք խթանում են Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ և այլ միջազգային շուկաներ։
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ընդհանուր ներդրումները Հայաստանում 2025 թվականի վերջին հասել են 2.8 միլիարդ եվրոյի՝ 242 նախագծերի միջոցով, իսկ տարեկան ներդրումները 2025 թվականին հասել են ռեկորդային 426 միլիոն եվրոյի։ Այս ներդրումների մոտ 85%-ը ուղղված է մասնավոր հատվածին, կանաչ տնտեսությանը, ենթակառուցվածքներին և փոքր և միջին բիզնեսին աջակցությանը։