Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026 19:40

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է

Արմինֆո. Glovo-ում պատվերներ կատարելիս արդեն հնարավոր է վճարել Իդրամով․ այս մասին պաշտոնապես հայտարարվեց Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այսուհետ պատվերը ձևակերպելիս պարզապես անհրաժեշտ է վճարման հասանելի տարբերակներից ընտրել Իդրամը և կատարել վճարումը Idram&IDBank հավելվածի միջոցով։

Իդրամի և Glovo-ի համագործակցության մասին երկու ընկերությունները հայտնել էին ամիսներ առաջ՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Glovo-ի Բարսելոնայի գրասենյակում, իսկ այսօր արդեն օգտատերերին հասանելի է Glovo-ում Իդրամով վճարելու հնարավորությունը:

«Թեև Իդրամն ու Glovo-ն գործում են տարբեր ոլորտներում, մեզ միավորում է մի կարևոր սկզբունք՝ թվային ծառայությունները դարձնել ավելի պարզ, հասանելի և հարմար մարդկանց առօրյայում։ Այս համագործակցությունը միայն վճարման նոր տարբերակի մասին չէ, այն ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական թվային էկոհամակարգը կարող է համագործակցել միջազգային խոշոր հարթակների հետ և առաջարկել լուծումներ, որոնք ստեղծում են իրական արժեք», - ասաց Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Նոր հնարավորությունը պատվերի և վճարման գործընթացը դարձնում է ավելի արագ, պարզ ու հարմար՝ թույլ տալով օգտվել Glovo-ի ծառայություններից և վճարել արդեն ծանոթ ու նախընտրելի եղանակով։

Համագործակցության շրջանակում Իդրամի օգտատերերին սպասվում են նաև Glovo-ի հատուկ առաջարկներ և համատեղ արշավներ։

«Կարծում ենք՝ մեր օգտատերերն էլ ավելի գոհ կլինեն այս նորությունից, քանի որ Իդրամը Հայաստանում թիվ մեկ վճարային համակարգն է։ Մենք լսում ենք մեր օգտատերերին, հաշվի ենք առնում, թե նրանք ինչ են ցանկանում և այս համագործակցությունն էլ դրա արդյունքն է», - ասաց Glovo Armenia-ի գլխավոր տնօրեն Թամար Կոջաողլանյանը։ 

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/rVBNWAYpVSI?si=ddOhnmAPYKIEiEVv" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" referrerpolicy="strict-origin-when-cross-origin" allowfullscreen></iframe>