Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 16:47
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները ռազմավարական մի շարք ոլորտներում

Երեւանում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները ռազմավարական մի շարք ոլորտներում

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններով Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի, ՏՏ և  արհեստական բանականության ոլորտներում։ Փոխվարչապետը կարևորել է Բուլղարիայի դերակատարումը տարածաշրջանային հաղորդակցությունների խոշոր ծրագրերի առաջմղան գործընթացում: 

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: