Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 17:13
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 22-25-ը դոլարային գործարքների ակտիվությունը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքներինը՝ նվազել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 22-25-ը դոլարային գործարքների ակտիվությունը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքներինը՝ նվազել

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ակտիվությունը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքների ակտիվությունը՝ նվազել: Դրա հետ մեկտեղ, արդեն մեկ ամիս եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճն արագացել է 31%-ից մինչև 65%, իսկ ռուբլով գործարքների միտումը 94% աճից շրջվել է դեպի 27,4% անկում։ Այնուամենայնիվ, ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը դոլարային գործարքների նկատմամբ պահպանվել է, սակայն դրանց միջեւ խզումը 3,3 անգամից նվազել է մինչեւ 1,5 անգամ։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (22-25.09.26 - ը ' 14-18.09. 26-ի համեմատ) դոլարի առք ու վաճառքի միտումը անկում է ապրել, եվրոյով գործարքներում առքի անկումն ուղեկցվել է վաճառքի աճի խիստ արգելակմամբ, իսկ ռուբլով գործարքներում առքն սկսել է կրճատվել՝ վաճառքի նկատելիորեն արագացած անկման պայմաններում։

 

Արդյունքում, ս.թ. սեպտեմբերի 22-25-ը դրամը սկսել է արժևորվել դոլարի նկատմամբ՝ 363,5 - ից մինչև 362,3 դրամ/1դոլար, միաժամանակ շարունակելով ամրապնդվել ինչպես եվրոյի նկատմամբ' 417,8-ից մինչև 412,8 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,14-ից մինչև 4,09 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. սեպտեմբերի 25-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 449 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,56 դրամ/1ռուբլլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 5%-ով, 8%-ով և 10%-ով։