Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 17:55
Ալինա Հովհաննիսյան

Հունգարական Frostland Kft-ն հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով

Հունգարական Frostland Kft-ն հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով

Արմինֆո.Հունգարական Frostland Kft ընկերությունը, որը մասնագիտացած է բարձրորակ սառեցված և վերամշակվող արտադրանքի մատակարարման և մեծածախ վաճառքի ոլորտում, հետաքրքրված է հայկական շուկայով: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպման արդյունքում։

 

Մասնավորապես, ընկերությունը հատուկ հետաքրքրություն է հայտնել հայկական իշխանազգի ձկների նկատմամբ՝ Հունգարիա արտահանելու նպատակով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտադրողների հետ համագործակցության և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Նրանք կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության խորացումը և հայկական արտադրանքի համար Հունգարիայի շուկայի հնարավորությունների ուսումնասիրումը։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հունգարիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին կրճատվել է 6,1%-ով՝ կազմելով 26,7 մլն դոլար։ Արտահանման մատակարարումներն աճել են 41,8%-ով՝ մինչև 502,8 հազար դոլար՝ ներմուծման  6,7%-ով, մինչև 26,2 մլն դոլար անկման ֆոնին։