
ԱրմԻնֆո. ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Պուրմոհամմադիի հետ։
Իրանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ բեռնափոխադրումների ներկա վիճակը, առկա խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները։
Հանդիպման ընթացքում նրանք ընդգծել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի կարևորությունը և նշել դրա 19-րդ նիստը մոտ ապագայում անցկացնելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 6.1%-ով՝ կազմելով 437.7 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է 2.5%-ով՝ հասնելով 52.6 միլիոն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 7.4%-ով՝ հասնելով 385.1 միլիոն դոլարի։