
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է մակրոտնտեսական զարգացումները եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները:
Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են համագործակցության շարունակումը ֆիսկալ պլանավորման հնարավորությությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների համալիրի շուրջ:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ը, հունիսին թարմացնելով կանխատեսումը, չի փոխել Հայաստանի ՀՆԱ-ի աճի սպասումները, կանխատեսելով 2026 թվականին տեմպերի դանդաղում մինչև 5,3 տոկոս՝ 2027 թվականին մինչև 5,5 տոկոս աննշան արագացումամբ: