Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 12:13

Արդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածք

Արդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածք

Արմինֆո. Արդշինբանկը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի նվիրատուների և աջակիցների համար կազմակերպված այցելությանը՝ ծանոթանալու վերակառուցման աշխատանքների  ընթացքին։ Այցի ժամանակ ներկայացվեց ջրանցքի վերականգնվող հատվածների վիճակը ծրագրի սկզբից մեկ տարի անց և շինարարության հաջորդ փուլերի ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը հիմնադրամի առանցքային ծրագրերից է. այն 2025 թվականին «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի շուրջ համախմբեց Հայաստանի և Սփյուռքի հազարավոր նվիրատուների։ Կարևորելով ջրանցքի վերականգնման տնտեսական նշանակությունը՝ ծրագրին աջակցել է նաև Արդշինբանկը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նվիրաբերելով 10 մլն դրամ։

Ծրագրի նպատակն է վերականգնել Սիսիան համայնքի 6 գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման հնարավորությունը։ Վերակառուցման ավարտից հետո շուրջ 2,800 հեկտար հողատարածք կստանա ոռոգման հնարավորություն, իսկ 730 ընտանիք կդառնա ծրագրի անմիջական շահառու։

Մինչև 70% վթարված ջրանցքի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Սիսիանի գյուղատնտեսական ներուժի համար։ Կայուն ոռոգումը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը և իրականացնել երկարաժամկետ ներդրումներ՝ միաժամանակ ամրապնդելով ջրային ու պարենային անվտանգությունը։

«Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը միայն ոռոգման համակարգի վերականգնում չէ։ Այն հնարավորություն է տալիս ընդլայնել Սյունիքի մարզի տնտեսական գործունեությունը և նոր հեռանկարներ ստեղծել համայնքների համար։ Արդշինբանկը 2025 թվականին աջակցեց այս ծրագրին՝ գիտակցելով այն արդյունքը, որ ջրանցքի վերականգնումը կարող է ունենալ մարզի գյուղատնտեսության և համայնքների զարգացման համար»,– նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի խոսքով՝ ջրանցքի առաջին երկու հատվածների վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2027 թվականի կեսին, որից հետո ոռոգման ջուրը կհասնի առաջին գյուղեր։

Սպանդարյանի ջրանցք այցի շրջանակում տեղի է ունեցել նաև խորհրդանշական միջոցառում․ նվիրատուներն ու գործընկերները ստորագրություններ են թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։

—

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: