Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 12:33
Ալեքսանդր Ավանեսով

Ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱրմԻնֆո.  Սեպտեմբերի 30-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Դարբինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները: 

Նշենք, որ  Արգիշտի Դարբինյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 23-ին Վանաձորում: 2010 թվականին ավարտել է

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Տնտեսագիտություն և ձեռնարկությունների կառավարում» ֆակուլտետը: 2008-2021 թվականներին աշխատել է «Լոռու ճանապարհների շահագործում և շինարարություն» ՓԲԸ-ում՝ որպես տնտեսագետ: 2010-2021 թվականներին եղել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի «Արգիշտի» հյուրանոցային մասնաճյուղի տնօրենը: 2021 թվականից աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տարբեր պաշտոններում, ինչպես նաև եղել է Հայ գործարարների ասոցիացիայի ծրագրերի ղեկավար:

 

2026 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երկու երեխա: