
Արմինֆո: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Բյուջեի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բյուջեի նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամի չափով, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամի չափով, իսկ դեֆիցիտը` 468.2 միլիարդ դրամի չափով: Հարկերից և պետական տուրքերից նախատեսվում է ստանալ մոտավորապես 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամի եկամուտ: Պետական սուբսիդիաները կկազմեն մոտավորապես 14.2 միլիարդ դրամ, իսկ մյուս եկամուտները՝ 126.9 միլիարդ դրամ։
Նախագծի համաձայն՝ բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ մոտավորապես 187.5 միլիարդ դրամի և արտաքին աղբյուրներից՝ մոտավորապես 280.7 միլիարդ դրամի չափով։
Կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակներում 2027 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության որոշումները պետք է
ուղղորդվեն 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային ցուցանիշով՝ +1.0 տոկոսային կետի ընդունելի միջակայքում։