Արմինֆո. "Ռոսատոմը" պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանում նախկին "Նաիրիտ" քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրագործման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են "Դաշնային էկոլոգիական օպերատոր" ընկերությունում (Ռոսատոմի ձեռնարկություն):
"Ռոսատոմը տիրապետում է կուտակված էկոլոգիական վնասի ամենաբարդ օբյեկտների ՝ ապագայում հնարավոր էկոլոգիական աղետների վերացման բոլոր տեխնոլոգիաներին եւ իրավասություններին, եւ պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր խնդիրների լուծման համար, ներառյալ ՝ Հայաստանում նախկին քիմիական "Նաիրիտ" գործարանի տարածքն անվտանգ վիճակի բերելու նախագիծը", - պատմել են ընկերությունում:
Միևնույն ժամանակ, ընդգծվել է, որ նմանատիպ նախագծեր, մասնավորապես, արդեն իրականացվել են նախկին «Ուսոլյեխիմպրոմ»-ի արդյունաբերական տարածքում ՝ Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքում (Իրկուտսկի մարզ):
"Նախկին" Նաիրիտ " քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից։ Օբյեկտն իրենից ններկայացնում է շատ բարդ արդյունաբերական տարածք է ՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի կառույցների մոտակայքում: Բարդ օբյեկտներում պահանջվում է համալիր աշխատանք ․ տարածքի հետազոտություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի հետ անվտանգ վարվել եւ երկարաժամկետ վերահսկողություն", - նշել են "Դաշնային էկոլոգիական օպերատոր" ընկերությունում։ 2023 թվականին ընկերությունը հայ գործընկերների խնդրանքով սեփական միջոցների հաշվին իրականացրել է տարածքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում ։ Արդյունքում՝ հայկական կողմին են ներկայացվել հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:
Այն մասին, որ "Ռոսատոմը" շարունակում է աշխատել Հայաստանում "Նաիրիտ" նախագծի շուրջ, պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հաղորդել էր սեպտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
"Ռոսատոմը պատրաստ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ ՝ հենվելով վտանգավոր թափոնների հետ վարվելու, կուտակված էկոլոգիական վնասի վերացման եւ բարդ արդյունաբերական տարածքների ռեկուլտիվացման ոլորտում կուտակած փորձի վրա", - ՏԱՍՍ-ին հաստատել են պետական կորպորացիայում: Ներկա պահին "Ռոսատոմի" ձեռնարկությունը մասնակցում է "Նաիրիտ"-ի արդյունաբերական տարածքն անվտանգ վիճակի բերելու տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստման համար կատարողի ընտրության ընթացակարգին:
Գործարանի էկոլոգիական վերականգնում իրականացնելու համար Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն, նախատեսվում է "Ռադիոակտիվ թափոնների կառավարում" ծրագրին ուղղել 574 մլն դրամ, որից 57 մլն դրամը՝ 2026 թվականի առաջին կիսամյակի համար, 516 մլն դրամը ՝ ս.թ. առաջին ինն ամիսների համար (Հաշվարկը կատարվել է 1 ԱՄՆ դոլար = 382,65 դրամ փոխարժեքով)։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լուսաահոգի ակադեմիկոս, քիմիայի և երկրի գիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Թավադյանը նշել էր, որ առկա խնդրի լուծման համար առաջարկներ են ստացվել ռուսական կողմից, սակայն խնդիրն այդպես էլ իր շարունակությունը չի գտել: Ամենակարևորն այն է, որ ռուս գործընկերների նախաձեռնությունն առաջարկում է լուծումներ ՝ կապված բոլոր թափոնների հետ, բացի էթինոլ-լաքի հեռացման խնդրից, որից կուտակվել է մոտ 1200 տոննա: Այդ խառնուրդը չափազանց վտանգավոր է իր պայթուցիկ բնույթի պատճառով: Ակադեմիկոսն ընդգծել էր, որ այն ժամանակ, երբ կառուցվում էր գործարանը, այն Երևանի սահմաններից դուրս էր, իսկ այսօր ձեռնարկությունը Հայաստանի մայրաքաղաքի մի մասն է, և նման վտանգավոր նյութերի առկայությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: "Էթինոլ-լաքի պիտանելիության ժամկետը, որն իր բաղադրությամբ և նշանակությամբ տարասեռ է, մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման։ Նյութերը ժանգոտված տարաներում են և ծայրահեղ վտանգ են ներկայացնում շրջապատի համար։ Հրդեհավտանգ իրավիճակի առաջացման դեպքում կարող է հայտնվել դետոնացման էֆեկտ, իսկ ուղղակի դրանք այրել հնարավոր չէ, ինչպես անհնար է թափոնները դուրս բերել՝ տարաների մաշվածության պատճառով", - ասել էր Լևոն Թավադյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է Գիտությունների ազգային ակադեմիային և, մասնավորապես, քիմիայի և երկրի մասին գիտության բաժանմունքին ուսումնասիրել այդ հարցը ։ "Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է խնդիրը, մասնագետների հետ լրջագույն քննարկումներ են անցկացվել ԳԱԱ նախագահությանը կից խորհրդում և սեյսմոլոգիայի, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների գիտական խորհրդում, որոնց ընթացքում քննարկվել են այդ նյութերի ապաակտիվացման և դրանց օգտահանման հարցերը", - նշել էր ակադեմիկոսը:
Հիշեցնենք, որ 1930-ական թվականներին կառուցված "Նաիրիտ" գործարանը սինթետիկ կաուչուկի աշխարհի վեց խոշորագույն արտադրողների շարքում էր ՝ զբաղեցնելով համաշխարհային շուկայի 10% - ը: Ներկայումս ձեռնարկությունը սնանկ է և վաղուց պարապուրդի է մատնված։