
ԱրմԻնֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին ներկայացրել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և զարգացման վարչության (FDA) միջև հաստատված համագործակցության արդյունքները։
ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև «Բարեփոխումներից մինչև արդյունքներ. համագործակցություն և առաջնահերթություններ հարկային և մաքսային վարչարարության վերափոխման հաջորդ փուլում» խորագրով վահանակային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն և դեսպան Քոուլը։
Վահանային քննարկումից հետո Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) իրականացումը և հաջորդ քայլերը։