Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026 17:25
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախաարար․Կառավարության քաղաքականությունն ուղղված է տաղանդների բացահայտմանն ու ներգրավմանը, ներդրողների համար անհրաժեշտ աջակցության ապահովմանը, ինչպես նաև կայուն և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորմանը

Փոխնախաարար․Կառավարության քաղաքականությունն ուղղված է տաղանդների բացահայտմանն ու ներգրավմանը, ներդրողների համար անհրաժեշտ աջակցության ապահովմանը, ինչպես նաև կայուն և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորմանը

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը ելույթ է ունեցել New Venture Brokerage (NVB) ընկերության կազմակերպած «NVB Frontier Forum» համաժողովի բացմանը: 

 

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և կարևորել New Venture Brokerage պորտֆելում բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա ներդրումները: 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Մանթաշյանն ընդգծել է մարդկության կյանքը փոխակերպող տեխնոլոգիաներում ներդրումների կարևորությունը՝ նշելով, որ նախարարության առաջնահերթություններից է նպաստավոր միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է լիարժեք օգտվել Հայաստանում ոլորտային կարգավորումների ներքո ձևավորվող տեխնոլոգիական էկոհամակարգի հնարավորություններից։

 

Գևորգ Մանթաշյանը վստահեցրել է, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է տաղանդների բացահայտմանն ու ներգրավմանը, ներդրողների համար անհրաժեշտ աջակցության ապահովմանը, ինչպես նաև կայուն և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորմանը։

 

«NVB Frontier Forum»-ը համախմբել էր տիեզերական տնտեսության, արհեստական բանականության ենթակառուցվածքների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային փորձագետների և ներդրողների։