
ԱրմԻնֆո. 30-ից ավելի երկրներից ավելի քան 250 պատվիրակ կմասնակցի Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումին, որը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 7-ից 9-ը Երևանում: Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
«Սննդամթերքի և խմիչքի, այդ թվում՝ չոր մրգերի, գինու, կոնյակի և բուսական թեյերի արտադրությամբ զբաղվող Հայաստանի տարբեր շրջանների ձեռնարկությունները հնարավորություն կունենան հանդիպելու Եվրոպայից և այլ երկրներից հետաքրքրված գնորդների և դիստրիբյուտորների հետ:
Եվրամիությունը, մեր գործընկեր Միջազգային առևտրի կենտրոնի (ՄՄԿ) միջոցով, համաֆինանսավորում է ֆորումը՝ որպես հայկական բիզնեսներին նոր շուկաներ մուտք գործելու և առևտրային շուկաները դիվերսիֆիկացնելու հարցում երկարատև աջակցության մաս», - հայտարարել է ԵՄ-ն:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Եվրոպական Միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումների վերաբերյալ կանոնակարգ: Միջոցառումների նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումներից հետո: Այս կանոնակարգը կվերացնի ԵՄ ներմուծվող հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների մաքսային տուրքերը: Միջոցառումները կգործեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի: Արտոնյալ ռեժիմի շրջանակներում Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80%-ը կենթարկվի ազատականացման: