
Արմինֆո. "Ռոսատոմը" և Հայկական ատոմակայանի ներկայացուցիչները հաստատել են Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգությունը մինչև 2031թ.: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով "Ռոսատոմ"-ին։
"Երևանում (Հայաստանի Հանրապետություն) տեղի է ունեցել Համատեղ համակարգող կոմիտեի 5-րդ նիստը՝ Հայաստանի Հանրապետության, "Ռոսատոմ" պետական կորպորացիայի և նրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նվիրված Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցերին: Նիստի մասնակիցները քննարկել են նախագծի իրականացման ընթացքը, ինչպես նաև 2024-2026 թվականներին ռուս և հայ մասնագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ հետազոտվել են 15 890 քմ ընդհանուր մակերեսով մի շարք շենքեր և շինություններ, մշակվել և համաձայնեցվել են մինչև 2031 թվականը ռեակտորային կայանքի անվտանգ շահագործումը հավաստող փաստաթղթեր", - ասվում է հաղորդագրությունում:
Նիստի արդյունքում կողմերը համաձայնեցրել են 2027-2030թթ. միջոցառումների իրականացման ծրագիրը:
"Ռոսատոմ սերվիս" ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի խոսքով՝ 2027 թվականին նախատեսվում են Հայկական ԱԷԿ-ի առանցքային համակարգերի կատարելագործման համալիր աշխատանքներ՝ դրա հետագա արդյունավետ աշխատանքի նպատակով՝ ընդհուպ մինչև 2036 թվականը: