Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 11:51
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը կենթարկվի դատական համակարգի լայնածավալ թվային վերափոխման

Հայաստանը կենթարկվի դատական համակարգի լայնածավալ թվային վերափոխման

ԱրմԻնֆո. ՀՀ արդարադատության փոխնախարար Օքսանա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են Արդարադատության նախարարության կողմից Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի շրջանակներում իրականացվող ընթացիկ նախագծերի արդյունքները և քննարկվել են ապագա ռազմավարական առաջնահերթությունները։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային քրեակատարողական համակարգի (e-Penitentiary) մշակման մեկնարկի, նոր էլեկտրոնային նոտարական համակարգի (e-Notary) մշակման և իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի հետագա կատարելագործման գործում։

Կարևորելով թվային բարեփոխումների կայունությունը՝ կողմերը շեշտել են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների անընդհատ կատարելագործման անհրաժեշտությունը։ Ապագա համագործակցությունը կներառի դատական կառավարման միասնական համակարգերի, արխիվային բարեփոխումների, դատական համակարգի տարբեր ոլորտներում արհեստական բանականության գործիքների ինտեգրման և դատական համակարգի լայնածավալ թվային վերափոխման քննարկումը։