Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 14:22
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում ընդունել են Բելգիայի գործարար պատվիրակությանը

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում ընդունել են Բելգիայի գործարար պատվիրակությանը

Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին։

 

ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՏՏ, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

 

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներդրումային միջավայրին և տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորություններին։