Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026 15:26
Ալեքսանդր Ավանեսով

"Ամուլսար" ոսկու հանքից կարդյունահանվի տարեկան մոտ 210 000 ունցիա ոսկի

"Ամուլսար" ոսկու հանքից կարդյունահանվի տարեկան մոտ 210 000 ունցիա ոսկի

Արմինֆո. Ակնկալվում է, որ "Ամուլսար" ոսկու հանքից կարդյունահանվի տարեկան մոտ 210 000 ունցիա ոսկի: Այդ մասին հաղորդվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախագծի մեկնարկի արարողության ժամանակ:

 

Մասնագետների գնահատմամբ՝ հանքի շահագործման արդյունքում "Լիդիան Արմենիայի" կողմից պետական բյուջե վճարվող տարեկան հարկերն ու մասհանումները կկազմեն մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա՝ 1,5-2% - ի չափով:

 

Ակնկալվում է, որ "Ամուլսար" նախագիծը կապահովի ավելի քան 4000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ: Կառավարության, "Լիդիան Արմենիա" ընկերության և Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների միջև ստորագրված համայնքների զարգացման համաձայնագրով նախատեսվում է տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար հատկացնել հանքի շահագործման ողջ ընթացքում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին:

 

Նախագիծն իրականացվում է "Լիդիան Արմենիա" ընկերության և ՀՀ կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում: Ընկերությունն, ընդհանուր առմամբ, շուրջ 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել նախագծում, որից 150 մլն ԱՄՆ դոլարն ապահովված է ՀՀ կառավարության կողմից տրված պետական երաշխիքով: