
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 15-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար դոկտոր Ամնա բինթ Աբդալլահ Ալ-Դահաքին։Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Գևորգ Պապոյանը նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի արտահանումը դեպի ԱՄԷ՝ հաշվի առնելով ԱՄԷ-ում առկա պահանջարկը, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական արտադրության և արտահանման ներուժը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման նպատակով։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և ԱՄԷ-ի միջև փոխադարձ առևտրի ծավալը 2026թ. հունվար-օգոստոսին կրճատվել է 69,5% - ով ՝ կազմելով 399.9 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 71,1% - ով ՝ մինչև 363.7 մլն դոլար, ներմուծման 28,7% անկման ֆոնին ՝ մինչև 36.2 մլն դոլար։