Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026 20:17
Ալինե Գրիգորյան

ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Թիմ Լարդները ներկայացրել է այլ երկրներում իրականացվող ծրագրերը և հեռանկարները։

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը ու կլիմայի հարմարվողականությանն ուղղված կառավարության քաղաքականությունը, անդրադարձ է արվել նաև կանաչ ենթակառուցվածքի զարգացման արդի միտումներին և հայեցակարգային մոտեցումներին։

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։