Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026 15:48
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը նոր ծրագիր է պատրաստում Կարգո-փոխադրումներին աջակցելու համար

Էկոնոմիկայի նախարարությունը նոր ծրագիր է պատրաստում Կարգո-փոխադրումներին աջակցելու համար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է պետական աջակցության նոր ծրագրի մասին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նա պատմել է, որ աջակցությունն այս անգամ կվերաբերի Կարգո փոխադրումներին։

 

Մասնավորապես, պետությունը ծրագրի շրջանակներում նախատեսում է հոգալ ավիակերոսինի ծախսերի 50%-ը՝ Կարգո-փոխադրումների իրականացման ժամանակ։

 

Պապոյանը նկատել է, որ արտահանման ռազմավարության մեջ նկարագրված են աջակցության այդ մեխանիզմները։ Նրա հավաստմամբ՝ համանման մոտեցումներ են ամրագրված նաև եվրոպական և եվրասիական շուկաների ուղղությամբ։