

Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ կիբերտարածության և թվային քաղաքականության հարցերով դեսպան Ադամ Քեսադիի պաշտոնակալման արարողությանը ԱՄՆ Պետդեպարտամենտում:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունեցել Հանրային դիվանագիտության հարցերով պետքարտուղարի տեղակալ Սառա Ռոջերսը և Կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի նոր տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոել Է. Գարդները:
