

ԱրմԻնֆո. Wizz Air-ը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Հայաստանից դեպի Նիդեռլանդներ այս տարվա հոկտեմբերի 26-ին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հայտարարության համաձայն՝ չվերթները կիրականացվեն Երևանի և Այնդհովենի միջև շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ավիաընկերության wizzair.com կայքում։
