Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 10:42
Ալեքսանդր Ավանեսով

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային ներուժը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային ներուժը

Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթ է ունեցել Վիրջինիա/Կոլումբիական շրջանային արտահանման խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ, հաղորդում է ՀՀ դեսպանությունը։

Իր ելույթում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին և ներկայացրել Հայաստանի ներդրումային ներուժը։

Մկրտչյանը նաև կարճ քննարկում է ունեցել ԱՄՆ Փոքր բիզնեսի վարչության արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։

Վիրջինիա/Կոլումբիական շրջանային արտահանման խորհուրդը (VADC DEC) ճանաչված ոչ առևտրային կազմակերպություն է, որը կազմված է միջազգային առևտրի ճանաչված մասնագետներից, որոնք նշանակվել են ԱՄՆ առևտրի նախարարի կողմից։ Խորհրդի հիմնական առաքելությունն է անվճար օգնություն տրամադրել Վիրջինիայի և Վաշինգտոնի փոքր և միջին բիզնեսներին՝ միջազգային շուկաներ մուտք գործելու և արտահանումը մեծացնելու համար։