Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 11:26

Հայաստանը և Իրանը մտադիր են ակտիվացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը

Հայաստանը և Իրանը մտադիր են ակտիվացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը

ԱրմԻնֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիին։

 

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այն կդառնա ավելի համապարփակ և արդյունավետ։

Դեսպան Խալիլ Շիրգոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ առանձնահատուկ ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և շեշտելով Իրանի առաջատար դիրքերը այս ոլորտում համաշխարհային մակարդակով։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ նպաստելով դրա դրական դինամիկայի պահպանմանն ու ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Ընդգծվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների զարգացման անհրաժեշտությունը։

 

Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ դա կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։