Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 17:48
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի և Վրաստանի կոնյակները հայտնվել են Բելառուսի վտանգավոր արտադրանքի ռեեստրում

Հայաստանի և Վրաստանի կոնյակները հայտնվել են Բելառուսի վտանգավոր արտադրանքի ռեեստրում

Արմինֆո. Հայաստանի և Վրաստանի կոնյակները հայտնվել են Բելառուսի վտանգավոր արտադրանքի ռեեստրում։ «Գոսստանդարտի» տվյալներով, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հոկտեմբերի 31-ից արգելվել է այդ ալկոհոլային խմիչքի երկու ապրանքանիշերի ներկրումն ու շրջանառությունը:

 

Վրացական 8 տարվա հնեցման "Պոգրեբ Շիո" և 7 տարվա հնեցման հայկական "Արամե" կոնյակները չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

Հայկական և վրացական կոնյակներում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան  0,3 գ/դմ³-ից ոչ պակաս նորմայի դեպքում կազմել է 0,16 գ/դմ³  և 0,12 գ/դմ³, համապատասխանաբար, "ինչից հետեւում է, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքի արտաքին տեսք և հատկություններ, բայց, միևնույն ժամանակ, այն չի կարող նույնականացվել որպես արտադրանք, որի փոխաարեն ներկայացվում է":

 

Արգելքները կապված են մանրէաբանական ցուցանիշների, սննդային հավելումների, կոսմետիկ արտադրանքի բաղադրության մասով Մաքսային միության կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության հետ։