Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 18:20
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են UNIDO-ի աջակցությամբ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են UNIDO-ի աջակցությամբ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրենի տեղակալ, Տեխնիկական համագործակցության և կայուն արդյունաբերական զարգացման տնօրինության գործադիր տնօրեն Ցիոնգ Ժոուի գլխավորած պատվիրակությանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և UNIDO-ի միջև համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

 

Մտքեր են փոխանակվել 2022 - 2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթի» վերաբերյալ։

 

Անդրադարձ է կատարվել նաև հետագա համագործակցության համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման, այդ թվում` որակի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ քայլերի իրականացմանը։ Քննարկվել են շրջանաձև տնտեսությանը, ինչպես նաև արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունները։