Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026 18:15
Ալեքսանդր Ավանեսով

Էդուարդ Հակոբյան. ՊԵԿ-ում աշխատանք է ընթանում էլեկտրոնային հարթակի մշակման ուղղությամբ, որն ինտեգրվելու է TRIPP նախագծին

Էդուարդ Հակոբյան. ՊԵԿ-ում աշխատանք է ընթանում էլեկտրոնային հարթակի մշակման ուղղությամբ, որն ինտեգրվելու է TRIPP նախագծին

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեում աշխատանք է ընթանում էլեկտրոնային հարթակի մշակման ուղղությամբ, որն ինտեգրվելու է TRIPP նախագծին: Այդ մասին նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

 

Նա նշել է, որ նախագծի շրջանակներում կստեղծվի համակարգ, որը թույլ կտա առավալեգույնս խուսափել բոլոր հնարավոր ռիսկերից: Ընդ որում, մաքսային գործառույթները TRIPP-ի շրջանակներում ամբողջությամբ կգտնվեն պետական ինքնիշխանության ոլորտում։ "Եթե, օրինակ, բեռների մաքսային ձևակերպման ժամանակ հայտնաբերվեն ռիսկեր և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշում կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Հենց մաքսավորն է ընդունում այդ որոշումը, ֆրոնթ-օֆիսը չի կարող նման որոշումներ կայացնել։ Հայաստանը պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն, ռիսկերը կվերլուծենք մենք, զննումները կիրականացնենք մենք", - հայտարարել է Հակոբյանը, հավելելով, որ օպերատորի՝ ֆրոնթ-օֆիսի գործառույթների ճշգրիտ շրջանակը դեռ քննարկվում է եւ կամրագրվի համապատասխան պայմանագրով եւ փաստաթղթով։

 

Իսկ միջազգային օպերատոր ներգրավելու անհրաժեշտությունը, հատկապես, հաշվի առնելով անցումը թվային տեխնոլոգիաներին, Էդուարդ Հակոբյանը հիմնավորել է վստահության բարձրացման պահանջով։ Հարցին, թե արդյոք վստահության նման մեխանիզմ նախատեսվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի համար, ՊԵԿ-ի նախագահը պատասխանել է, որ ծանոթ չէ ադրբեջանական կողմի մաքսային աշխատանքի կազմակերպման մոդելին: Նա նշել է, որ Հայաստանում մաքսային ծառայության թվայնացումը կշարունակվի՝ անկախ TRIPP-ի գործարկումից։