Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026 19:27
Ալինա Հովհաննիսյան

ԱՄԷ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում

ԱՄԷ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում

Արմինֆո.Աբու Դաբիում ընթացող ADIPEC 2026  միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրուիի հետ:

 

Կողմերը քննարկել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, էմիրաթական կողմի մասնակցությունը Հայաստանում էներգիայի կուտակման համակարգերի ստեղծման նախագծերին:

 

Հանդիպման ընթացքում Խուդաթյանը կարևորել է ԱՄԷ-ի հետ փորձի փոխանակումը և էմիրաթական ներդրումների ներգրավումը Հայաստանի էներգետիկ ոլորտում: Նա էմիրաթցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան ՝ տեղում ծանոթանալու ոլորտային նախագծերին և քննարկելու հետագա քայլերը:

 

Նախարար Ալ-Մազրուին, իր հերթին, Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:-