Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026 21:53
Ալինա Հովհաննիսյան

Անահիտ Ավանեսյան․ Հայաստանի 2027թ․ պետբյուջեի նախագծում առողջապահական ծախսերն էապես կաճեն

Անահիտ Ավանեսյան․ Հայաստանի 2027թ․ պետբյուջեի նախագծում առողջապահական ծախսերն էապես կաճեն

Արմինֆո. Հայաստանի 2027 թվականի պետբյուջեի նախագծում առողջապահական ծախսերն էականորեն կաճեն ՝ կազմելով 348,1 մլրդ դրամ։ Այդ նոյեմբերի 3-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նրա խոսքով՝ այդ գումարից 275 մլրդ դրամ, բաժին է ընկնում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում ծախսերին, որից 176 մլրդ դրամը նախատեսված է շուրջ 1,35 մլն քաղաքացիների ապահովագրական փաթեթների 100%-ով սուբսիդավորման համար։

 

Նախարարը նշել է, որ 2027 թվականին ապահովագրական համակարգի ծանրաբեռնվածությունը զգալի կլինի, քանի որ դրան կմիանա մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների խումբը: Առողջապահության նախարարության գնահատականներով ՝ խոսքը 350 հազար մարդու մասին է։ Նրանք ամեն ամիս վճարելու են 2 հազարական դրամ, ևս 4.4 հազարական դրամը հոգալու են գործատուն և պետությունը ։

Հաջորդ խոշոր խումբը, որը կմիանա ապահովագրական համակարգին, Ավանեսյանը նշել է տաքսու վարորդներին։

 

 2027 թվականի ծախսերի թվում նախատեսված են նաեւ միջոցներ  բժշկական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման և վերազինման համար ։ Մասնավորապես, այդ նպատակով նախատեսվում է ուղղել 12 մլրդ դրամ ։ Ավանեսյանը հիշեցրել է, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով գերատեսչությունը պարտավորություն է ստանձնել արդիականացնել 50 բուժհաստատություն և մինչև դեկտեմբերի 31-ը կկատարի այդ խոստումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է արդիականացնել ևս 50 բուժհաստատություն։

 

Բացի այդ, նախարարի խոսքով, 2027 թվականի բյուջեով նախատեսված է ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման լայնածավալ ծրագիր ։ Որոշակի միջոցներ կուղղվեն նաև բժիշկների լիցենզավորման համակարգի գործարկմանը։