Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026 17:32
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Մեքսիկան շահագրգռված են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ

Հայաստանն ու Մեքսիկան շահագրգռված են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Գևորգ Պապոյանը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների տնտեսական ներուժի լիարժեք իրացումը։

 

Անդրադարձ է կատարվել առևտրի ընդլայնման, արտահանման և ներմուծման խթանման, ներդրումների ներգրավման և արդյունաբերական համագործակցության հնարավորություններին։

 

Քննարկվել են նաև արտադրական ռեժիմներին, արդյունաբերական պարկերի և գոտիների ստեղծմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։