Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 16:53
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի փոխվարչապետն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններն ու առևտրի դիվերսիֆիկացումը

Հայաստանի փոխվարչապետն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններն ու առևտրի դիվերսիֆիկացումը

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրթամշակութային հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է Երևան–Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն։