
Արմինֆո.Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով։ Սակայն խոշոր գործարքների դեպքում կարևոր է հաշվի առնել նաև փոխարժեքի տատանումները, որոնք նույնիսկ փոքր փոփոխության դեպքում կարող են էականորեն ազդել գործարքի վերջնական արժեքի վրա։
Իսկ ինչպե՞ս փոխարժեքի տատանումը խնդրից վերածել օգտակար գործիքի․ ահա 3 պարզ քայլ, որոնք կօգնեն ձեր միջոցներն օգտագործել հնարավորինս արդյունավետ:
Այս բոլոր մոտեցումները գործնականում կիրառելու և խոշոր գործարքները շահավետ դարձնելու համար Rate.am-ն ու IDBank-ը համատեղ ստեղծել են Rate.Trading հարթակը․ հատուկ մշակված թվային միջավայր, որը լիովին փոխում է խոշոր ծավալի արտարժույթ փոխանակելու պատկերացումները։
Հարթակը թույլ է տալիս առաջարկել ձեր նախընտրած փոխարժեքը՝ ներկայացնելով արտարժույթի գնման կամ վաճառքի համապատասխան հայտ։ IDBank-ի կողմից հայտի հաստատման դեպքում գործարքը կատարվում է անմիջապես բանկի հետ։
Rate.Trading հարթակը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից։ Բոլոր առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։
Օգտվե՛ք Rate.Trading-ի հնարավորություններից՝ արժութային գործարքներն առցանց իրականացնելու և փոխարժեքի ռիսկերն ավելի արդյունավետ կառավարելու համար։