Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 12:41
Ալինա Հովհաննիսյան

Երևանում կանցկացվի ներքին զբոսաշրջությանը նվիրված համաժողով։

Երևանում կանցկացվի ներքին զբոսաշրջությանը նվիրված համաժողով։

ԱրմԻնֆո.  Երևանում կանցկացվի ներքին զբոսաշրջությանը նվիրված <365 օր՝ ժամանակն է բացահայտելու Հայաստանը> խորագրով համաժողովը։ Ինչպես ասվում է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության մեջ, համաժողովը կանցկացվի <Բացահայտիր Հայաստանը> զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանը որպես ամբողջ տարվա զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու հնարավորությունները, զբոսաշրջության ոլորտում սեզոնայնությունը հաղթահարելու ուղիները և զբոսաշրջային նոր առաջարկների զարգացման հեռանկարները։ Կներկայացվեն նաև հետաքրքիր և նորարարական զբոսաշրջային նախագծեր։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանում հանգստացող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմել է 261 571 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 3,7%-ով։