Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 11:45
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ արդարադատության նախարարություն․ թվային տրանսֆորմացիայի իրական նպատակը պետական կառավարման որակական փոփոխությունն է

ՀՀ արդարադատության նախարարություն․ թվային տրանսֆորմացիայի իրական նպատակը պետական կառավարման որակական փոփոխությունն է

ԱրմԻնֆո.  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Օկսանա Աբրահամյանը մասնակցել է «Արհեստական բանականության ներուժը Հայաստանի համար» խորագրով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության համատեղ ջանքերով՝ DigiTec 2026 ֆորումի շրջանակում։

Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, քննարկումների ընթացքում Օկսանա Աբրահամյանն անդրադարձել է դատական ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, մասնավորապես՝ մատնանշելով քաղաքացիական կացության ակտերի արխիվների թվայնացմանը, իրավական հետազոտություններին և պետական ծառայությունների կատարելագործմանն ուղղված պիլոտային նախաձեռնությունները։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ արհեստական բանականության արդյունավետ ներդրումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական լուծումներ, այլև պետական կառույցների ներուժի զարգացում, տվյալների պաշտպանություն և հանրային վստահության ամրապնդում։ Նրա խոսքով՝ թվային փոխակերպման իրական նպատակը ոչ միայն գործընթացների ավտոմատացումն է, այլև պետական կառավարման և պետական ծառայությունների որակական փոփոխությունը։