
ԱրմԻնֆո. 2026 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 4,7% նվազում։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։
Աղբյուրի համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, շինարարության ոլորտն աճել է 24,2%-ով, ծառայությունների ոլորտը՝ 8,5%-ով, առևտրի ոլորտը՝ 0,1%-ով։ Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 12,9%-ով։
2026 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12,3%-ով (արտահանումը նվազել է 25,4%-ով, իսկ ներմուծումը՝ 4,1%-ով)։ Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 4,3%։