Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026 10:47
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը նպատակ ունի ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի. էկոնոմիկայի նախարար

Հայաստանը նպատակ ունի ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի. էկոնոմիկայի նախարար

ԱրմԻնֆո. Հայաստանը նպատակ ունի համատեղ ջանքերի շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ երկկողմ հարաբերությունները հասցնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի։ Այս մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ելույթ ունենալով Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կազմավորման 55-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Նախարարը ներկայացրել է <Խաղաղության խաչմերուկ> նախաձեռնության և TRIPP նախագծի շնորհիվ բացվող հնարավորությունները՝ ընդգծելով ԱՄԷ-ի հետ համագործակցության հեռանկարները՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման համատեքստում։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 66,7%-ով՝ կազմելով 458.2 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է 68,2%-ով՝ հասնելով 418.7 մլն դոլարի՝ ներմուծման 32,1% անկման ֆոնին՝ մինչև 39.5 մլն դոլար։