
ԱրմԻնֆո. Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները դեռևս չեն արտացոլում երկու երկրների առկա տնտեսական ներուժը։
Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Հայաստանում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեի հետ հանդիպման ժամանակ։ Նա կարևորել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի զարգացումը, ինչպես նաև համատեղ արտադրական նախաձեռնությունների իրականացումը։
Ինչպես ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման և ներդրումային կապերի զարգացման հնարավորությունները։ Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Լատվիայի ներկայացուցիչները հաստատել են երկկողմ տնտեսական օրակարգի առաջմղման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2026 թ. հունվար-սեպտեմբերի հաշվետու տվյալներում Լատվիան ներկայացված չէ Հայաստանի արտաքին առևտրային հարաբերությունների բաժնում։