Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026 18:22
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկի My Invest ներդրումային հարթակի հաճախորդները մի քանի անգամ ավելացել են․ Արտուշ Ենգիբարյան

Ամերիաբանկի My Invest ներդրումային հարթակի հաճախորդները մի քանի անգամ ավելացել են․ Արտուշ Ենգիբարյան

Արմինֆո. Ամերիաբանկի My Invest ներդրումային հարթակի հաճախորդների թիվը վերջին 4 տարում աճել է 6 անգամ: Այդ մասին Investor ' s Day միջոցառման հարթակներում հաղորդել է Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Բացի այդ, նա ընդգծել է, որ ամիս առ ամիս գրանցվում է այդ հարթակում կատարված նոր գործարքների քանակի ռեկորդ։

 

Նրա խոսքով՝ նման դինամիկային նպաստում են My Invest հավելվածի հնարավորություններն ու ֆունկցիոնալը, որտեղ հաճախորդները կարող են գտնել իրենց ներդրումային կարիքները բավարարող անհրաժեշտ գործիքները: Ընդ որում, այդ գործիքները թույլ են տալիս առևտուր իրականացնել ինչպես միջազգային բաժնետոմսերով, այնպես էլ գործարքներ իրականացնել հայկական շուկայում։

 

"Ինձ համար՝ որպես ոլորտի ներկայացուցիչ, ուրախալի է, որ մեր հասարակությունը սկսում է ավելի գրագետ եւ արդյունավետ կառավարել իր խնայողությունները", - հայտարարել է Ենգիբարյանը:

 

Նշելով, որ Investor ' s Day-ն այս անգամ նվիրված է հայկական եւ վրացական կապիտալի շուկաներին, Ամերիաբանկի ներկայացուցիչը նշել է. "My Invest հարթակում արդեն ներկայացված են Վրաստանի արժեթղթերը: Մենք այսօր այնպիսի միջոցառում ենք անցկացնում, որպեսզի մեր հաճախորդները ծանոթանան վրացական շուկայի գործիքներին և որոշումներ կայացնեն վերլուծության հիման վրա։ Ներդրողների պաշտպանությունը գիտելիքն է, և մեր հաճախորդներին ներդրումային միջավայրին ծանոթացնելու համար մենք ջանք չենք խնայում և իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնցից մեկն էլ Investor' s Day-ն է: Հաճախորդներն ակտիվորեն մասնակցում են մեր նախաձեռնություններին. միայն վերջին մեկ տարում մասնակցել է շուրջ 2000 մարդ", - տեղեկացրել է Ենգիբարյանը:

 

Հիշեցնենք, որ MyInvest-ը Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել արժեթղթեր շուրջ 50 ֆինանսական շուկաներից։ MyInvest հարթակում գործում է նաև MyInvest Academy-ն, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել ներդրումներ կատարել: Դա ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակն է, որը հասանելի է բջջային հավելվածի և կայքի տեսքով: Academy-ն հնարավորություն է տալիս քայլ առ քայլ ուսումնասիրել ներդրումները ՝ սկսած հիմնական հասկացություններից և աստիճանաբար խորացնելով գիտելիքները տարբեր թեմաների շուրջ ՝ ներդրումների նախապատրաստվելուց մինչև ներդրումային ֆոնդեր, պարտատոմսեր, բաժնետոմսեր և այլ գործիքներ:

 

Նշենք, որ Investor 's Day - ը Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է' ներդրումներով հետաքրքրվող մարդկանց միավորելու, փորձի փոխանակման, ինչպես նաև մեր երկրում ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով: Այս շարքի առաջին միջոցառումը տեղի է ունեցել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ օրս անցկացվել է արդեն 15 նմանատիպ հանդիպում ։