Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026 18:27
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 23-27-ը նվազել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքները

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 23-27-ը նվազել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքները

ԱրմինֆոՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կրճատվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքները, ինչի հետ մեկտեղ կրկին դադարել են իրականացվել եվրոյով գործարքներ: Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը շրջադարձ է կատարել 26% աճից դեպի 46% անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքներում, որոնց միտումը 98% աճից շրջադարձ էկատարել դեպի 38% անկում։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ, ընդ որում, ճեղքվածքի մեծացմամբ՝ 1,5 անգամից մինչեւ 1,7 անգամ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (23-27.11.26՝, 16-20․11․26) նախանշվել է դոլարի առքի անկում՝ վաճառքի աճի դանդաղման պայմաններում, եվրոյով գործարքներում և առքը, եւ վաճառքը աճից շրջադարձ են կատարել դեպի անկում, իսկ ռուբլով գործարքներում առքի նախանշվող անկումն ուղեկցվել է վաճառքի անկման արգելակմամբ:

Արդյունքում, ս.թ. նոյեմբերի 23-27 - ը դրամը դոլարի նկատմամբ արդեն երրորդ շաբաթը պահպանվում է 360,3 դրամ/1դոլարի մակարդակում, ընդ որում, շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ' 395,8-ից մինչև 394,8 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ տրամադրվելով արժևորման՝ 4,26-ից մինչև 4,20 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. նոյեմբերի 27 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ ՝ 441,8 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,83 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 6%-ով, 11%-ով և 13%-ով։