Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 48% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ, իսկ դոլարային գործարքների դինամիկան, ընդհակառակը, ծավալվել է 3,5 անգամ աճից դեպի 40% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, բայց աննշան՝ 1,1 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակադարձ էր՝ դոլարային գործարքները 3,2 անգամ գերազանցում էին ռուբլով գործարքներին։
Արմինֆո. Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 73,3% (նախորդ տարվա 79,1% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ հունվար-մայիսի արդյունքներով կազմելով 73,2% (մեկ տարի առաջվա 79,7% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։