Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին Երկուշաբթի, 6 Մայիսի 2024
|
Արմինֆո. Երկուսուկես տարվա վերականգնումից և կտրուկ աճից հետո Հայաստանում արդեն 2023 թվականի չորրորդ եռամսյակից արձանագրվել է գրեթե բոլոր ծառայությունների արտահանման և ներմուծման ծավալների կրճատում։ Դա հղի է կորուստներով՝ երկրի վճարային հաշվեկշռի և բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 7 տոկոս աճի ապահովման տեսանկյունից։ Այդպիսի կարծիքի է հանգել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ վերլուծելով ՀՀ վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները։ |