Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 17:37
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի ներքո գործող Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի (College of Defence Management) պատվիրակությանը՝ քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թակուր Մայանկ Սինհանի գլխավորությամբ։ >>>
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026 18:42
Արմինֆո. Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։ >>>
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026 18:22
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։ >>>
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 11:51
ԱրմԻնֆո. ՀՀ արդարադատության փոխնախարար Օքսանա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։ >>>
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026 17:55
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական մրցանակի դափնեկրի անունը: Այս տարի մրցանակը շնորհվել է IBX", "Axiom Space", "Intuitive Machines", "X-energy" եւ "Quantum Space" ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ինժեներ և գործարար Քամ Գաֆարյանին: >>>
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026 16:42
ԱրմԻնֆոՀայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարների տեղակալներ Գևորգ Մանտաշյանն ու Տաթև Ասլանյանն ընդունել են պատվիրակությանը՝ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցչության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի գլխավորությամբ։ >>>
|
Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026 17:31
ԱրմԻնֆո. Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ արհեստական բանականության ոլորտի հայտնի ձեռնարկատերերից և ռահվիրաներից մեկի՝ Դավիթ Յանի վարպետության դասը։ >>>
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026 18:46
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատի (AmCham Armenia) կազմակերպած «Freedom 250: Shared Values, Shared Opportunities» բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառումը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին և հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմանը: >>>
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026 18:20
Արմինֆո.Team Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։ Տեղաբաշխման բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։ >>>
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026 12:54
ԱրմԻնֆո: Հայաստանը մտադիր է պատրաստել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի կարգավորման նախագիծ: Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով տեխնոլոգիաների նախարարության ղեկավար Դավիթ Թադևոսյանի գլխավորած հասարակական խորհրդի երրորդ նիստի արդյունքներին, որին մասնակցել են Հայաստանում գործող ԱԲ ընկերությունների, ստարտափների և խոշոր ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: >>>
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026 20:55
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։ >>>
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026 16:33
Արմինֆո. Հոկտեմբերի 2–4-ը Երևանում՝ Ինժեներական քաղաքում, և Վանաձորում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, կանցկացվի «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» (Armenia Engineering Week 2026) ամենամյա միջոցառումների շարքը։ >>>
|
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026 15:56
Արմինֆո. 2027 թվականի գարնանը SpaceX Crew-14-ի չորս հոգանոց անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան (ISS)՝ աստղանավորդ Քայլա Բարոնի հրամանատարությամբ: >>>
|
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026 12:12
Արմինֆո. Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության հետագա զարգացումը բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով նախարար Դավիթ Թադևոսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հանդիպման արդյունքներին։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026 17:24
Արմինֆո. Հրազդանում Firebird ընկերության ԱԲ գործարանի կառուցման նախագծի իրագործման երեք փուլերի շրջանակներում հաշվողական ենթակառուցվածքը կհասնի 100 հազար GPU-ի: Այդ մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026 17:13
Արմինֆո. Այս տարի Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «Դիջիթեք» ցուցահանդես-համաժողովը, կդառնա արհեստական բանականության (ԱԲ) խոշորագույն հարթակներից մեկը տարածաշրջանում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Արմեն Քոչարյանը։ >>>
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 18:43
ԱրմԻնֆո. Team Telecom Armenia-ն, աջակցելով գիտության և կրթության հանրահռչակմանը, հանդես կգա Հայաստանում անցկացվող <Գիտության շաբաթի> տեխնոլոգիական գործընկերոջ դերում, որը կմիավորի գիտությամբ և նորարարություններով հետաքրքրվող հազարավոր մարդկանց։ >>>
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 15:46
Արմինֆո. Կանխատեսումների համաձայն, 2027 թվականի վերջին Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատ հզորության, իսկ կենտրոնում արհեստական բանականության համար տեղադրված Nvidia-ի առաջատար չիպերի քանակը կգերազանցի 70 000-ը: >>>
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026 11:53
Արմինֆո. Չինաստանում ընթացող "Advancing the Agentic World "" համաժողովի շրջանակներում Huawei Technologies ընկերությունը և Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարությունների, տաղանդների զարգացման և արդյունաբերական փոխակերպման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ >>>
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026 17:50
Արմինֆո. 16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։ >>>
|