Շաբաթ, 17 Հունվարի 2026 12:25
Արմինֆո. Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: >>>
|
Ուրբաթ, 16 Հունվարի 2026 16:36
Արմինֆո. Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ համատեղ մշակվել և հաստատվել են հետևյալ ազգային ստանդարտները․ՀՍՏ ԻՍՕ 3021-2025 Արկածային զբոսաշրջություն․ Քայլարշավ և թրեքինգ / Պահանջներ և հանձնարարականներ; ՀՍՏ ԻՍՕ 21101–2025 Արկածային զբոսաշրջություն․ Անվտանգության կառավարման համակարգեր․ Պահանջներ / Փոփոխություն 1․ Կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններ; ՀՍՏ ԻՍՕ 14785–2025 Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ․ Զբոսաշրջային տեղեկատվական ծառայություններ / Պահանջներ և հրահանգներ; ՀՍՏ ԻՍՕ 21902–2025 Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ։ >>>
|
Ուրբաթ, 16 Հունվարի 2026 15:58
Արմինֆո. Կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ >>>
|
Ուրբաթ, 16 Հունվարի 2026 12:24
Արմինֆո. Մինչ Հայաստանում կան մարզեր, որտեղ ամեն երկրորդ մարդն ապրում է աղքատության շեմից ցածր, փորձելով գոյատևել ամսական 50-60 հազար դրամով (մոտ 150 դոլար), խնդիրների բախվելով, անգամ, հագուստ ձեռք բերելու հարցում, համեստ ապրել խոստացած երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, արձագանքելով "Հետք" հետաքննող ռեսուրսի հրապարակմանը, ըստ որի, վարչապետներն ու փոխվարչապետները 2025 թվականին ստացել են 51,6 մլն դրամ (ավելի քան 135 հազար դոլար) պարգևավճարներ։ >>>
|
Ուրբաթ, 16 Հունվարի 2026 12:02
Արմինֆո. Տնտեսական օգուտը մեծացնելու և Կարս-Իգդիր-Դիլիչու երկաթուղու հետ արդյունավետ մրցակցելու համար TRIPP նախագծի մեջ պետք է ներառել նաև Երասխ-Գյումրի-Ախուրիկ երկաթուղին: Իհարկե, Ռուսաստանը դրան ընդդիմանալու է, բայց մենք պետք է պատրաստ լինենք։ Նման գնահատական է ներկայացրել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։ >>>
|
Ուրբաթ, 16 Հունվարի 2026 11:54
Արմինֆո. Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու և երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստելու նպատակ էր հետապնդում հունվարի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված հայ-թուրքմենական գործարար համաժողովը։ >>>
|
Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 17:49
Արմինֆո. Representatives of the Armenian and Azerbaijani sides conducted a joint inspection of the current infrastructure of the Yeraskh-Sadarak
railway section on the Armenian-Azerbaijani border on January 15,
2026. >>>
|
Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 16:43
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում՝ խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։ >>>
|
Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 16:02
Արմինֆո. Հայաստանը պետք է դուրս գա սպառման և ներմուծման փակ շրջանից և կառուցի արտադրող, արտահանող ու ինստիտուցիոնալ պաշտպանված ազգային տնտեսություն։ Սա է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» նախաձեռնության տնտեսական քաղաքականության հիմնական ուղերձը, ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրվախ հաղորդագրությունում։ >>>
|
Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 15:38
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին կառավարության նիստում անդրադարձել է վարորդների մտահոգություններին ՝ կապված հեղուկ գազի գնի բարձրացման հետ: >>>
|
Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 10:34
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախօրեին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը: >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 18:15
Արմինֆո. Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRC) համագործակցության հուշագիր է կնքել Եվրոպական ապահովագրական ընկերության հետ՝ ֆինանսական ռիսկերից խուսափելու նպատակով Հայաստանի բիզնեսին աջակցելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է IBRC-ի ղեկավար Մարիամ Մանուկյանը՝ 2025 թվականին խորհրդի գործունեությանը նվիրված ամփոփիչ միջոցառման ժամանակ: >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 14:41
Արմինֆո. Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության լիիրավ անդամ և կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ համատեղելիությանն առնչվող խնդիրներ չեն ծագել։ Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում: >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 14:32
Արմինֆո. Հայաստանի կառավարության համար առաջնային է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը: Այդ մասին հունվարի 14-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրել է "Գնումների մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 13:24
Արմինֆո. Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատաակարարմանն առնչվող գործարքներում։ ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերովի հանձնաժողովը հունվարի 14-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխություններին։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 12:58
Արմինֆո. Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում պետք է կամուրջներ կառուցվեն։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում: >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 12:55
Արմինֆո. Հայաստանում պետության կողմից համաֆինանսավորվող ծրագրերը ֆինանսական ռեսուրսների ստացման տարվանից չեն հարկվելու շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հունվարի 14-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 12:23
Արմինֆո. Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հունվարի 14-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Պետական տուրքի մասին"օրենքում փոփոխությունների նախագծին: >>>
|
Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 12:27
Արմինֆո. Հայաստանում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հունվարի 14-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: >>>
|
Երեքշաբթի, 13 Հունվարի 2026 16:35
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ադրբեջանական բենզինի ներկրման հետ կապված մտավախությունները հայ հասարակության շրջանում․ դրանք հրահրվում են այն շրջանակների կողմից, որոնք երկար տարիներ մենաշնորհել են երկրի բենզինի շուկան: >>>
|